Կովկասի բնության հիմնադրամի (CNF) շնորհիվ Դիլիջան ազգային պարկում իրականացվել են կարևոր բարելավումներ։

Մասնավորապես, Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում տեղադրվել է անցակետ, կառուցվել է կերի պահեստ, վերանորոգվել է  ցանկապատը։

Գնվել են ամենագնաց ավտոմեքենա և էլեկտրական բեռնատար մոտոցիկլ:

Վերանորոգվել է ազգային պարկի վարչական շենքը։

Նշենք, որ 2025 թվականին CNF-ը տրամադրել է 100,000 եվրո ֆինանսավորում Դիլիջան ազգային պարկին։