Ի՞նչ է տալիս արտերկրում կրթությունը․ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը պատմել է ԱՄՆ-ում իր ուսումնառության մասին և բացատրել, թե ինչու գիտելիքն առանց հմտության բավարար չէ։
Նա, Facebook–ի իր էջում տարածած տեսանյութում նշել է. «Ես ինչո՞ւ էի ուզում գնալ սովորել, ոչ թե որ դա նորաձև էր լինելու, ոչ թե որ ինձ ասելու էին՝ ԱՄՆ–ում ես սովորել, այլ ես հասկացա, որ ես նոր կարողությունների կարիք ունեմ։
Այդպես դիմեցի ու այդ տարի ԱՄՆ-ում ընդունվեցի մի քանի համալսարաններ, որոնցից մեկը Փենսիլվանիայի համալսարանն էր, որը այդ ժամանակ աշխարհի 10-ը լավագույն համալսարանների մեջ էր գտնվում։
Դու պետք է ցույց տաս՝ ի՞նչ կարողություններ դու ունես, և այդ կարողությունը ցույց տալու կարողությունն էլ պետք է ունենաս։
Ի՞նչ տվեց ԱՄՆ-ում կրթությունը. Ես կարծում եմ՝ նախ և առաջ մտածելու կարողություն ու մտածելու ազատություն։ Դա կարևոր է նաև նրա համար, որ քեզ տալիս է փոխվելու հնարավորություն»։





























