Հետազոտությունները ցույց են տալիս, որ տղաներն ու երիտասարդները ակտիվորեն ձևավորում են տղամարդկության մասին իրենց պատկերացումները մեդիայի, գրքերի և շրջապատի մեծահասակներին հետևելու միջոցով, գրում է Phys.org-ը:
Տղաների առնչվող գրքերի և այլ տեքստերի քննարկումը դառնում է կարևոր գործիք: Կարդացածի մասին զրույցն օգնում է վերհանել տղամարդկության վերաբերյալ այն ուղերձները, որոնք ստանում են երեխաները, և ուղղորդում է նրանց դեպի ինքնության ավելի առողջ ձևեր։ Հանրահայտ սերիալները, ինչպիսիք են Էնդի Գրիֆիթսի և Թերի Դենթոնի Treehouse-ը կամ Աարոն Բլեյբիի The Bad Guys-ը, ցույց են տալիս, թե ինչպես են հումորը և աբսուրդը միաժամանակ զարգացնում ընթերցանության հանդեպ սերը և կարող են ամրապնդել ագրեսիվ վարքագծի մոդելները։ Միևնույն ժամանակ, The Bad Guys-ի ավելի ուշ գրքերը արդեն ցույց են տալիս, թե ինչպես են բռնությունը և տղամարդկային ինքնության ստերեոտիպերը վնասում բոլորին։
Հետազոտողները ընդգծում են, որ քննադատական վերլուծության հմտությունները կիրառելի են բոլոր մեդիա միջոցների նկատմամբ, որոնց հետ առնչվում են դեռահասները։ Կերպարների և նրանց վարքագծի քննարկումը ստեղծում է տարածք հարցերի, կասկածների և մտահոգությունների համար, ինչպես նաև հնարավորություն է տալիս տղաներին գիտակցաբար ձևավորել իրենց սեփական ըմբռնումը այն մասին, թե ինչ է նշանակում տղամարդ լինել։




























