ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երեքշաբթի առավոտյան ժամանել է Կիև՝ Ռուսաստանի կողմից Կիևի էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծությունների վերսկսումից մի քանի ժամ անց։ Այս մասին X-ում հայտնել է Financial Times-ի լրագրող Քրիստոֆեր Միլերը:
Ավելի ուշ նա տեսանյութեր է հրապարակել, որտեղ Ռյուտեն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մոմեր են դնում Անկախության հրապարակի հուշահամալիրի մոտ:


























