Նավթի գները երկուշաբթի առավոտյան նվազում են՝ նախորդ առևտրային նստաշրջանի չափավոր աճից հետո։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 0.66 դոլարով (0.97%)՝ մեկ բարելի համար հասնելով 67.39 դոլարի։ Ուրբաթ օրը պայմանագիրը թանկացել է 0.50 դոլարով (0.74%)՝ մեկ բարելի համար հասնելով 68.05 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI նավթի մարտ ամսվա ֆյուչերսները էլեկտրոնային առևտրի ժամանակ նվազել են 0.63 դոլարով (0.99%)՝ մեկ բարելի համար հասնելով 62.92 դոլարի։ Այս պայմանագրերի գինը նախորդ առևտրային նստաշրջանում աճել է 0.26 դոլարով (0.41%)՝ մեկ բարելի համար հասնելով 63.55 դոլարի։