Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինին խոստացել է  բարդացնել նրա կյանքը եւ խորհուրդ է տվել չթուլանալ։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул первого» թելեգրամ-ալիքը։

Երկրի ղեկավարի հայտարարության մանրամասները դեռեւս չեն հրապարակվել։

Փետրվարի 13-ին Բելառուսի նախագահը զինված ուժերի անակնկալ ստուգայցի շրջանակում այցելել է Մինսկի մարզի Բորիսովի շրջանում գտնվող 227-րդ համազորային զորավարժարան։