Թուրքիա այցելած Հունաստանի վարչապետի եւ Պոլսո Հունաց պատրիարքի զրույցի ժամանակ հետաքրքիր դրվագ է տեղի ունեցել։

Թուրքական T24 –ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 11-ին նախագահական պալատում ընդունել է Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսին եւ Պոլսո Հունաց պատրիարք Բարդուղեմեոսին։

Հյուրերի պատվին տված ընթրիքի ժամանակ հետաքրքիր դրվագ է տեղի ունեցել։ Երբ Հունաստանի վարչապետն ու Հունաց պատրիարքը զրուցել են, նրանց է մոտեցել Էրդողանը եւ հարցրել թե ինչ են խոսում։ Հունաստանի վարչապետն ասել է, թե Էրդողանի նվեր տված համրիչի (թզբեհ) մասին են խոսում։ Իր հերթին Հունաց պատրիարքը դիմել է Էրդողանին՝ ասելով, որ ապրիլին նախագահի կողմից կազմակերպվելիք Իֆթարի երեկոյի ժամանակ նույն համրիչից է ուզում Էրդողանից։ Այս պահանջին Էրդողանը դրական է արձագանքել՝ խոստանալով, որ հենց նույնից կնվիրի Հունաց պատրիարքին։