Պենտագոնը չինական բանակին աջակցություն ցուցաբերող ընկերությունների ցանկում ներառել է Alibaba Group Holding Ltd.-ին, Baidu Inc.-ին, BYD Co.-ին և մի քանի այլ տեխնոլոգիական ընկերություններ, հաղորդում է Bloomberg-ը։
Գործակալությունը նշում է, որ Alibaba-ի ներառումը հնարավոր է բարդացնի ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Չինաստան կատարելիք այցը։ Nvidia H200 չիպերի արտահանումը նախատեսվում է քննարկել Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ բանակցությունների ժամանակ, և Alibaba-ն այն ընկերությունների շարքում է, որոնք կարող են դրանք ձեռք բերել։
Ցանկում ներառված են նաև RoboSense Technology Co.-ն և անլար ռաութերների արտադրող TP-Link Technologies Co.-ն։
Alibaba-ն Պենտագոնի որոշումն անհիմն է որակնել՝ ընդգծելով, որ այն «չինական ռազմական ընկերություն չէ» և մտադիր է իրավական գործողություններ ձեռնարկել իր հեղինակությունը պաշտպանելու համար։ Այդ լուրից հետո հունվարի 13-ին Alibaba-ի բաժնետոմսերը 5%-ով նվազել են, իսկ Baidu-ի բաժնետոմսերը՝ 4,5%-ով։
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Սթիվ Ֆեյնբերգը այդ ընկերություններին խորհուրդ էր տվել ավելացնել ցանկին դեռևս հոկտեմբերին՝ Թրամփի և Սիի միջև առևտրային զինադադարից երեք շաբաթ առաջ։ Ցանկում ներառված էին նաև Eoptolink Technology Inc.-ը, Hua Hong Semiconductor Ltd.-ն, WuXi AppTec Co.-ն և Zhongji Innolight Co.-ն։
Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ որոշումը՝ այն անվանելով չափազանց և խտրական, և հայտարարել է չինական ընկերությունների շահերը պաշտպանելու իր պատրաստակամության մասին, հաղորդում է РБК-ն։
Հունվարին Պենտագոնի ցանկում մի քանի չինական տեխնոլոգիական ընկերությունների ընդգրկումը հանգեցրել է բաժնետոմսերի վաճառքի, որն անդդրադարձել է Tencent Holdings-ի, Contemporary Amperex Technology Co. Ltd.-ի և այլ ընկերությունների վրա։





























