Շվեյցարիայի Վալե կանտոնի Գոպենշտայն գյուղի մոտակայքում տեղի ունեցած ձնահյուսը բախվել է մարդատար գնացքին, հայտնում է Metro-ն:
Ձնահյուսի հետևանքով 80 ուղևոր փոխադրող գնացքը դուրս է եկել ռելսերից: Ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպի հետևանքով հավանաբար կան տուժածներ։
«Գնացքը ռելսերից դուրս է եկել ձնահյուսի պատճառով։ Ուղևորները մոտ ժամանակներս կտարհանվեն»,- հայտնել են շվեյցարական Bern-Lotschberg-Simplon երկաթուղային ընկերությունից:
«20Minuten» պարբերականի տվյալներով՝ ձնահյուսի պատճառ է դարձել առատ ձյունը։




























