Իտալիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Կուրմայեր լեռնադահուկային հանգստավայրում (Վալե դ'Աոստա մարզ) տեղի ունեցած ձնահոսքի հետևանքով ֆրանսիացի երեք լեռնադահուկորդ է զոհվել։ Զոհերը 29-ից 35 տարեկան տղամարդիկ են։
Ինչպես հայտնում է La Repubblica պարբերականը, նրանցից երկուսը մահացել են հենց կիրակի օրը, իսկ երրորդը՝ հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր ծայրահեղ ծանր վիճակում փրկարարների կողմից հայտնաբերվելուց հետո։




























