Վալե կանտոնի Գոպենշտայն բնակավայրի մոտակայքում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով առնվազն հինգ մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնել են իրավապահ մարմինները:

«Վթարի հետևանքով վնասվածքներ է ստացել հինգ մարդ։ Պատահարի ժամանակ գնացքում 29 ուղևոր է եղել»,- ասված է հայտարարության մեջ։ Ոստիկանությունը հստակեցրել է, որ մեկ հոգի հոսպիտալացվել է, իսկ չորսը բժշկական օգնություն են ստացել տեղում։

Նշվում է, որ իշխանությունները հետաքննություն են սկսել՝ կատարվածի ստույգ հանգամանքները պարզելու համար։ Ոստիկանության փոխանցմամբ՝ վթարը կարող էր տեղի ունենալ երկաթգծի հատվածում ավելի վաղ տեղի ունեցած ձնահոսքի պատճառով։ Գնացքների երթևեկությունն այդ գծի վրա դադարեցված է։