«Էպիկական զայրույթ» (Epic Fury) գործողության ընթացքում երեք ամերիկացի զինծառայող է զոհվել, և հինգը ստացել են ծանր վիրավորում, այսօր հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Եվս մի քանի հոգի ստացել են բեկորային թեթև վնասվածքներ ու ուղեղի ցնցում և ներկայումս վերադառնում են ծառայության»,- ասված է Կենտրոնական հրամանատարության հաղորդագրության մեջ։ «Հիմնական մարտական գործողությունները շարունակվում են, և արձագանքման մեր ջանքերը շարունակվում են»։