Սիրիայի հետ սահմանին գտնվող իրաքյան շիա աշխարհազորայինների «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» ջոկատների դիրքերին հասցված օդային հարվածի հետևանքով զոհվածների թիվը հասել է տասի: Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը:

Ավելի վաղ հաղորդվում էր «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» ջոկատներից զոհված երեք աշխարհազորայինների մասին:

Իրաքի անվտանգության ծառայության աղբյուրի փոխանցմամբ՝ ավիահարված է հասցվել սահմանամերձ Էլ-Քայիմ քաղաքի մոտակայքում գտնվող «Ալ-Հաշդ աշ-Շաաբի»-ի շտաբին: Աղբյուրը հավելել է, որ ևս մի քանի աշխարհազորայիններ ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ: