Ամերիկյան Planet Labs և Vantor ընկերությունները սահմանափակել են Մերձավոր Արևելքի իրենց արբանյակային լուսանկարների հասանելիությունը՝ կապված Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության հետ։ Այս մասին հայտնել է The Washington Post թերթը։
Երկու ընկերություններն էլ այս քայլը բացատրել են նրանով, որ ցանկանում են թույլ չտալ իրենց լուսանկարներն օգտագործել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ուժերի դեմ հարձակումների համար։
Planet Labs-ը և Vantor-ը դասվում են արբանյակային մոնիթորինգի համակարգերի առաջատար ամերիկյան օպերատորների շարքին և կատարում են ԱՄՆ դաշնային իշխանությունների պատվերները։ Ընկերությունները, սակայն, պնդում են, որ Վաշինգտոնի վարչակազմից հասանելիությունը սահմանափակելու մասին ուղղակի հրահանգ չեն ստացել։





























