Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) կարծում է, որ հակամարտության ֆոնին Պարսից ծոցի երկրները կարող են նավթի ընդհանուր արդյունահանումը կրճատել օրական առնվազն 10 մլն բարելով։
«Այն պայմաններում, երբ նավթի և նավթամթերքի հոսքերը Հորմուզի նեղուցով շուրջ 20 մլն բարել/օր-ից նվազել են մինչև նվազագույնի, այս կենսական ուղին շրջանցելու հնարավորությունները սահմանափակ են, իսկ պահեստարանները լցվում են։ Եթե նավագնացությունն արագ չվերականգնվի, մատակարարումները է՛լ ավելի կկրճատվեն»,- նշված է ՄԷԳ զեկույցում։ Գործակալությունն արդեն հայտարարել է, որ այս հակամարտությունը հանգեցրել է նավթի մատակարարումների առումով պատմության մեջ խոշորագույն խափանմանը։
Ըստ ՄԷԳ կանխատեսումների՝ եթե տարանցումն արագ չվերականգնվի, ապա մարտ ամսին Պարսից ծոցի երկրները կդադարեցնեն օրական 7,9 մլն բարել նավթի և ընդհանուր առմամբ 9,9 մլն բարել հեղուկ ածխաջրածինների արդյունահանումը։




























