Ամերիկյան բանկերի մասնաճյուղերի դեմ գրոհը պատասխանն է իրանական երկու բանկերի դեմ թշնամու հարձակման, հայտնել է Իրանի ԻՀՊԿ-ն, տեղեկացրել է IRNA-ն։
«Եթե թշնամին կրկնի այդ քայլը, տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան բանկերի մասնաճյուղերը կդառնան մեր օրինական թիրախները»,- լրատվամիջոցը մեջբերվլ է ԻՀՊԿ հայտարարությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դուբայում (ԱՄԷ) եւ Մանամայում (Բահրեյն) գտնվող Citibank-ի մասնաճյուղերը երեկ գիշեր խոցվել են անհայտ անօդաչուների կողմից եւ հրդեհվել։
Citibank-ը համարվում է ակտիվների թվով երրորդ խոշորագույն ամերիկյան բանկը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փետրվարի 28-ից գրոհում են Իրանի տարածքը, ինչը հանգեցրել է ավերածությունների եւ մարդկային կորուստների։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելի եւ ԱՄՆ գրոհների հետեւանքով զոհվել են նաեւ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմին միացել է նաեւ «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին եւ մտել է հարավային Լիբանան։




























