Իրանական Shahed անօդաչուն այսօր արձակվել է թշնամական օբյեկտների դեմ, նրա վրա եղել է «Ի հիշատակ Թուպակ Շաքուրի» գրությունը եւ «Killuminati» բառը, որը վկայակոչում է նրա 1996թ. «The Don Killuminati: The 7 Day Theory» ալբոմը, գրել է Drop Site-ը Х սոցցանցում, որը հրապարակել է ռեպերի պատկերը դրոնի վրա։
Ալբոմի առաջին՝ «Bomb First (My Second Reply)» տրեկը նվիրված է անհնազանդությանը, գոյատեւելուն եւ իշխանության դիմակայությանը, թեմաներ, որոնք արտացոլում են ռազմական ժամանակի Իրանի գաղափարները։
«Իրանի Զինված ուժերը եւ դաշնակցային խմբավորումներն ավելի հաճախ են օգտագործում իսթեբլիշմենթի դեմ ուղղված գլոբալ փոփ-մշակույթն իրենց հաղորդագրություններում եւ հոգեբանական պատերազմում, իրենց տարածվող LEGO տեսահոլովակներում, եւ նման հղումներով»,- գրել է աղբյուրը։



























