Իրանցիները հրապարակել են ամերիկացի օդաչուներից մեկի ածխացած գանգի լուսանկարը, հայտնում է «Первый ближневосточный» Telegram-ալիքը:

«Իհարկե, պետք է սպասել, գուցե ավելի շատ տեղեկություն լինի, բայց եթե սա ճիշտ է, ապա ակնհայտ է, որ իրանցիները լուսանկարն ունեցել են դեռ ցերեկը: Նրանք այն հրապարակել են երեկոյան՝ Թրամփի հաղթական հայտարարություններից հետո: Հետաքրքիր է, թե իրանցիներն էլ ինչ ցույց կտան ԱՄՆ զինված ուժերի այս «անհավանական հաջող» գործողության հետ կապված»,- գրում է ալիքը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամերիկացի պաշտոնյաներն ու լրատվամիջոցները հայտնել էին ամերիկացի օդաչուին փրկելու ուղղությամբ իրենց երկրի հատուկջոկատայինների իրականացրած բարդ գործողության մասին:

Իրանի ԻՀՊԿ-ն, իր հերթին, կտրականապես հերքել է այդ տեղեկությունը՝ հայտնելով նաև, որ ամերիկյան ուժերի ձախողված գործողության ընթացքում խոցել է երկու ռազմական ուղղաթիռ և երկու ռազմատրանսպորտային ինքնաթիռ: