CBS News-ը, հղում անելով ԱՄՆ կենտրոնական հրամանատարության խոսնակին, հաղորդում է, որ Իրանի դեմ գործողության ժամանակ վիրավորվել է ավելի քան 370 ամերիկացի զինվոր։
Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով՝ մոտ 330-ը արդեն վերադարձել է ծառայության, իսկ հինգը համարվում են ծանր վիրավոր։
CBS-ը նաև հաղորդել է, որ երեկ երեկոյան Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վիրավորվել է 15 ամերիկացի զինվոր։ Աղբյուրներից մեկը հայտնել է, որ մեծ մասն արդեն վերադարձել է ծառայության։
Ապրիլի 4-ին Պենտագոնը հայտնել է, որ «Էպիկական կատաղություն» գործողության սկզբից ի վեր վիրավորվել է 365 ամերիկացի զինվոր։ Տասներեքը սպանվել են, այդ թվում՝ վեցը՝ Քուվեյթում, իսկ մեկը՝ Սաուդյան Արաբիայում։
ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնի խոսքով՝ ամերիկացի զինծառայողների վնասվածքների մեծ մասը իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումների արդյունք է։





























