Ալ Հադաթ հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Իրանի Թավրիզ քաղաքում, որը գտնվում է Իսլամական Հանրապետության հյուսիս-արևմուտքում, տեղի են ունեցել բազմաթիվ պայթյուններ։

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ «Թավրիզի տարբեր շրջաններ ենթարկվում են ինտենսիվ օդային հարձակումների»։ Ալ Հադաթը հավելել է, որ վերջին ժամերին քաղաքը ցնցել է ավելի քան 20 հզոր պայթյուն։

Վնասների կամ հնարավոր զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։