Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել Իսրայելի հյուպատոսարանի վրա, ինչի հետևանքով մեկ ոստիկան է վիրավորվել: Այս մասին հայտնում է «Karar» պարբերականը:
«Իսրայելի հյուպատոսարանի վրա հարձակում է կատարվել: Մեկ ոստիկան վիրավորում է ստացել»,- ասված է պարբերականի X-ի (նախկին Twitter) էջում հրապարակված հաղորդագրության մեջ:





























