ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ը: Բացահայտվել է 166 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

89 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

15 դեպք՝ խարդախության,

11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, փաստաթղթի կեղծիքի,

5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

4 դեպք՝ հոգեկան ներգործության,

3 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,

2-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, շորթման, խուլիգանության, կաշառք տալու, ստանալու, միջնորդության, զենք-զինամթերքի առգրավման։

Բացահայտվել են վստահված գույքի հափշտակման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

1-ական դեպք՝ կաշառք տալու, բնակարանային գողության։

Հայտնաբերվել է 17 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 6 ավտովթար․ 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։