Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) հարվածել է Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված նավի։ Այս մասին հայտնել է Պենտագոնի հարավային հրամանատարությունը։

«Հետախուզությունը հաստատել է, որ նավը հետևել է Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղիներին», - ասվում է X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում տեղադրված գրառման մեջ։

Գրառման մեջ նշվում է, որ երկու տղամարդ զոհվել է։