ԱՄՆ բանակի հրամանատարությունը մտահոգություն է հայտնում, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից Մերձավոր Արեւելք հեռահար, բարձր ճշգրտության զենքի տեղափոխումը կարող է երկիրը խոցելի դարձնել այլ տարածաշրջաններում, տեղեկացրել են ամերիկյան լրատվամիջոցները։
The New York Times-ի տվյալներով՝ փետրվարի 28-ին պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ը օգտագործել է մոտ 1 100 հեռահար, քիչ նկատելի թեւավոր հրթիռներ, որոնք նախկինում պահվում էին Չինաստանի դեմ հնարավոր գործողությունների համար։
Պաշտպանության նախարարության ներքին գնահատականների եւ Կոնգրեսի ներկայացուցիչների տվյալների համաձայն՝ սպառված պաշարները ներառում են ավելի քան 1 000 Tomahawk թեւավոր հրթիռներ, Patriot խափանող համակարգեր եւ ցամաքային Precision Strike եւ ATACMS հրթիռներ։
Պահանջարկը բավարարելու համար զինվորականները վերաբաշխում են զինամթերքը Ասիայի եւ Եվրոպայի բազաներից, ինչը հարցեր է առաջացնում այդ տարածաշրջաններում հնարավոր սպառնալիքների նկատմամբ նրանց պատրաստվածության վերաբերյալ։
Զեկույցում նաեւ նշվել են ավելի խոր մտահոգություններ՝ կապված թանկարժեք հրթիռներից բանակի չափազանց մեծ կախվածության եւ դրանց արտադրությունն արագ մեծացնելու պաշտպանական արդյունաբերության կարողության հետ։
Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ պաշարները լիովին վերականգնելու համար կարող են տարիներ պահանջվել։





























