Ամերիկացի զինվորականները մշակում են Հորմուզի նեղուցում իրանական օբյեկտներին հարվածելու պլաններ, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց տվյալների համաձայն՝ հնարավոր թիրախների թվում կարող են լինել Իրանի ականապատ նավերը եւ արագընթաց նավակները: Դիտարկվում են Հորմուզի նեղուցի, Օմանի ծոցի եւ Պարսից ծոցի հարավային ջրերում հարվածներ հասցնելու հնարավորությունները: Մինչ նախկինում հարվածները հիմնականում ուղղված էին նեղուցից հեռու գտնվող թիրախներին, նոր ռազմավարությունը նախատեսում է հարձակումները կենտրոնացնել ռազմավարական նշանակություն ունեցող ծովային ուղիների վրա։
Աղբյուրները նաեւ չեն բացառում կրկնակի նշանակության օբյեկտների եւ էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները՝ Թեհրանին բանակցություններում ճնշելու համար։
Բացի այդ, սցենարներից մեկը նախատեսում է թիրախային հարվածներ Իրանի ռազմական ղեկավարությանը եւ Միացյալ Նահանգների հետ բանակցություններին դեմ պաշտոնյաներին: Աղբյուրները որպես հնարավոր թիրախ նշում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդիին:




























