News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում այսօր՝ մայիսի 20-ին, սպասվում է ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը: Այդ պատճառով նիստերի դահլիճը մարդաշատ է: Լրագրողները, ցանկանալով ճեպազրույց վերցնել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանից, խմբվել էին միջանցքում՝ խանգարելով պատգամավորների անցուդարձին:

Լրագրողների խմբի միջով անցնելով՝ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը զարմացավ, որ այս անգամ իրեն չեն սպասում, եւ կատակով հայտարարեց, որ այլեւս իրենից հարցազրույց չվերցնեն: Իսկ Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց պարզաբանումներից՝ խոստանալով, որ կես ժամից հայտարարություն կտարածի:

Տպել
Ամենաշատ