News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը օրենքի խախտումներով գրանցել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նոր կանոնադրությունը եւ Սեդրակ Աճեմյանի ատենապետ դառնալը: Այդ մասին այսօր՝ մայիսի 22-ին, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը; Նա վարչապետ Տիգրան Սարգսյանին մեղադրեց նրանում, որ օգնում է Սեդրակ Աճեմյանին եւ նրա հետ ունի անձնական հարաբերություններ եւ բիզնես շահեր:

Տ. Սարգսյանը պատասխանեց, որ Ս. Աճեմյանի հետ ոչ մի անձնական հարաբերություն կամ բիզնես շահ չունի: Ընդհակառակը, ըստ վարչապետի, կառավարությունը շահագրգռված է ավանդական կուսակցությունների ուժեղացմամբ, քանի որ դրանք ազգային արժեք են, եւ չի խառնվում նրանց ներքին խնդիրներին: «Մեզ մի ներքաշեք ձեր ներքին խնդիրների մեջ...Մեր մեղքերն այնքան շատ են, բացթողումներն այնքան շատ են, խոսացեք մեր մեղքերի մասին, անհիմն մեղադրանքներ մի ներկայացրեք...»,- ասաց Տ. Սարգսյանը;

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ