News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Ստրասբուրգի Քյոնիգսհոֆֆեն թաղամասում իր բնակարանում հայտնաբերվել է 65-ամյա հայի՝ Ռ. Ա.-ի դին: Դատական ոստիկանության միջշրջանային վարչությունը սկսել է հետաքննություն: Այդ մասին գրում ե ֆրանսիական «Les Dernières Nouvelles d`Alsace» թերթը:

Հաղորդվում է, որ ժամը 23-ից հետո մի քանի մարդ մոտեցել են նրա տանը, ուր ինքն ապրում էր ընկերուհու հետ, եւ թակել են դուռը: Դուռը բացել է ինչ-որ մի կին: Նրանք բարձրացել են երկրորդ հարկ ու ներխուժել զույգի բնակարան: Անհայտ պատճառներով այցելուները դաժանությամբ հարձակվել են 65-ամյա կենվորի վրա: Այս պահին դեռ ոչինչ հայտնի չէ հարձակվողների կողմից զենք կիրառելու վերաբերյալ:Տղամարդու ընկերուհին այդ պահին դեպքի վայրում չի գտնվել. նա կողքի սենյակում էր: Երբ դուրս է եկել այնտեղից, կասկածյալներն արդեն լքել էին բնակարանը: Նրա կողակիցը՝ Ռ. Ա.-ն, մեջքին կապված ձեռքերով ընկած էր հատակին: Նրա պարանոցի շուրջ եղել է պարան: 50-ամյա կինը, ով դժվարությամբ է ֆրանսերեն խոսում, կանչել է մոտ հարեւանին, ով էլ զանգահարել է շտապ օգնության ծառայություն: Երբ այն ժամանել է, ընդամնեը գրանցել է մարդու մահը:

Հետաքննության նախնական տվյալներով, այս սպանությունն առավել դաժանությամբ է կատարվել: Հարեւանները ճիչեր են լսել: Բնակարանում հայտնաբերվել են պայքարի հետքեր, որը վկայում  այն մաիսն, որ զոհը փորձել է պաշտպանվել: Նրա մարմնին եղել են հարվածի մի քանի հետքեր:Քննիչները խորությամբ հետաքննում են զոհի շրջապատը, որպեսզի պարզեն եղելությունը: Ռ. Ա.-ն, ով մի քանի տարի էր, ինչ ապրում էր այդ տանը, ոստիկանությանը հայտնի էր ընդամենը մեկ՝ թեթեւակի բռնության վերաբերյալ գործով: Արդյո՞ք նա հաշվեհարդարի զոհ է դարձել: Կապված է արդյո՞ք նրա մահը իր ազգային պատկանելության հետ: Ստրասբուրգի այդ հատվածում ապրում են մեծ թվով կովկասցիներ՝ հայեր, վրացիներ, ադրբեջանիցիներ, չեչեններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ