News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Զվարթնոց օդանավակայանի Երեւան - Մոսկվա թռիչքի ժամանակ: NEWS.am-ի տեղեկություններով` հունվարի 26-ին, ժամը 16-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան-Մոսկվա թռիչքի պատրաստվող օդանավը թռիչքուղուց հետ է վերադառնում, իսկ օդանավի անձնակազմը խնդրել է ոստիկանության ծառայող մոտենա:

Պարզել է, որ Երեւան-Մոսկվա չվերթի երկու ուղեւորներ օդանավի` թռիչքուղում գտնվելու ժամանակ վիճաբանել են, ապա ծեծել միմյանց: Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունք: Թե ովքեր են եղել ուղեւորներն ու ինչն է եղել նրանց վիճաբանության պատճառը, մեզ առայժմ չի հաջողվել ճշտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ