Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար դառնալու առաջարկ չի արվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երվանդ Զախարյանը:

«Ինձ որեւէ առաջարկ չի արվել, որեւէ քննարկում չի եղել, որեւէ բանից տեղյակ չեմ եւ կատարում եմ իմ պարտականությունները»,- նշեց նա:

Հարցին՝ արդյոք էներգետիկայի նախարարի պաշտոնն ընդունելի կլինի կադաստրի պետական կոմիտեի նախագահի համար, վերջինս դժվարացավ պատասխանել:

Նշենք, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնի համար շրջանառվում են մի շարք մարդկանց անուններ, այդ թվում Երվանդ Զախարյանի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի: