News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորումը տեղ չունի 21-րդ դարում:

Իսլամիստների կողմից ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի դաժան սպանության առթիվ ելույթ ունենալով՝ նախագահը խոստացել է, որ Ամերիկան վճռական հակահարված կհասցնի խմբավորմանը։
«Այդ քաղցկեղային ուռուցքը պետք է հեռացնել, որպեսզի հիվանդությունը չտարածվի», – ասել է Օբաման՝ հավելելով, որ ամերիկացիները սգում են Ֆոուլիի վախճանը»։

Ավելի վաղ ամերիկյան հատուկ ծառայությունները հաստատել էին օգոստոսի 19-ին Ցանցում հայտնված տեսագրության իսկությունը, որում «Իսլամական պետություն» գրոհայինները գլխատում են լրագրողին։

Agence France-Presse-ի թղթակից Ջեյմս Ֆոուլին Սիրիայում առեւանգվել էր 2012թ. նոյեմբերին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ