News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմել է Կենտրոնական բանկին՝ որպես ոլորտի կարգավորող մարմնի, որպեսզի ուշադիր հետեւի տարադրամի շուկայի բոլոր մասնակիցների քայլերին՝ կանխելու համար սպեկուլացիոն դեպքերը:

NEWS.am-ը դիմել էր վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանին՝ պարզաբանելու ֆինանսական շուկայում տիրող վիճակը: Վերջինս մեզ է ուղարկել Հովիկ Աբրահամյանի մեկնաբանությունը. «Ֆինանսական շուկայում առկա լարվածության պայմաններում խիստ կարեւոր է, որ ֆինանսական շուկայի բոլոր մանսակիցները հետեւեն սահմանված նորմերին եւ կանոններին: Ստեղծված իրավիճակում չեմ բացառում, որ ոմանք պղտոր ջրում ձուկ որսալու փորձեր կատարեն: Ուստի դիմում եմ ՀՀ Կենտրոնական բանկին, որպես ոլորտի կարգավորող մարմին, որպեսզի այս տեսանկյունից ուշադիր հետեւի տարադրամի շուկայի բոլոր մասնակիցների քայլերին՝ կանխելու համար սպեկուլացիոն դեպքերը: Իսկ նման դեպքեր հայտնաբերելու դեպքում հարկ է կիրառել օրենսդրությամբ նախատեսված պատասխատվության միջոցներ իրենց ամբողջ խստությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ