News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնացի մասնագետները բարձր զգայնությամբ սենսոր են մշակում, որի օգնությամբ հույս ունեն շնչառությամբ քաղցկեղ կամ այլ ծանր հիվանդություններ ախտորոշել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, նախագծին մասնակցում են ճապոնական մի շարք խոշոր ընկերությունների եւ համալսարանների մասնագետներ:

Ենթադրվում է, որ ցուցիչն արձանագրելու է ինքնատիպ օրգանական միացությունները, որոնք առկա են հիվանդ մարդու արտաշնչած օդում: Սարքը կարելի է միացնել սմարթֆոնին եւ ինքնուրույն անալիզներ «հանձնել»:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, գիտնականներն արդեն սարքի նախատիպն են ստեղծել, սակայն այն վերջնական տեսքի բերելու համար մի քանի տարի կպահանջվի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ