News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իտալական Piquadro ընկերությունը հատուկ սարք է ստեղծել, որը կարող է կանխել բեռի կորուստը: Տեխնոլոգիան Connequ անվանումն է ստացել եւ ներկայացվելու է Ֆլորենցիայում կայանալիք տղամարդկանց նորաձեւության Pitti Uomo ցուցահանդեսում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Դիզայներները պայուսակներն ու ճամպրուկները համալրել են գաջեթով, որը, պայուսակից շատ հեռանալու դեպքում, սմարթֆոնի միջոցով ահազանգում է: Այն աշխատում է մինչեւ 40 մետր հեռավորությամբ, իսկ մարտկոցը բավական է կես տարվա աշխատանքի համար: Connequ-ն համատեղելի է iOS-ի եւ Android-ի հիմքով սմարթֆոնների հետ:

Piquadro-ն իտալական ընկերություն է, որը գործարար եւ զբոսաշրջային աքսեսուարներ է թողարկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ