News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Շվեյցարացի եւ գերմանացի գիտնականները պարզել են, թե ինչպես է ձեւավորվում համակրանքը կանանց եւ տղամարդկանց միջեւ: Նրանց խոսքով, համակրանքն առաջանում է գլխուղեղում, մի քանի երկվայրկյանի ընթացքում: Այդ պահին մարդը հասցնում է որոշակի պատկերացում ձեւավորել նրա մասին, ում հետ ծանոթանում է կամ ում տեսնում է:

Սակայն, ըստ Informing-ի, դա տեղի է ունենում ենթագիտակցորեն: Ամեն դեպքում, այդ կարճ ժամանահատվածը բավարար է՝ հասկանալու համար, դիմացինը դո՞ւր է գալիս ձեզ, թե՞ ոչ:

Հատուկ սարքի միջոցով մասնագետները կարողացել են հետեւել, թե ինչպես է դա տեղի ունենում: Նրանք ստուգել են տարբեր բառերին կամավորների ուղեղի արձագանքը: Մարդկանց բաժանել են խմբերի՝ ըստ ազգության:

Հետազոտողները հայտարարել են, որ ստացված արդյունքները թույլ են տալիս հասկանալ մարդկանց միջեւ համակրանքի ձեւավորման մեխանիզմը: Գիտնականներն ընդգծել են, որ այլ ազգության ներկայացուցչի մասին պատկերացում կազմելու համար փոքր-ինչ ավելի ժամանակ է հարկավոր, քան նույն ազգության ներկայացուցչի պարագայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ