News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մարդիկ, ովքեր բավականաչափ են քնում,  շրջապատի մարդկանց ավելի խելացի են թվում իրենց դեմքի արտահայտության շնորհիվ, ապացուցել են Սենթ Էնդրյուսի համալսարանի ու Կարոլինյան ինստիտուտի գիտնականները։

Հոգեբանների թիմը՝ Շոն Թալամասի ղեկավարությամբ փորձեր է կազմակերպել, որոնց ավելի քան 200 մասնակիցներին   ցույց են տվել 190 քունն առած ու քնի պակաս ունեցող երեխաների ու մեծահասակների լուսանկարներ։ Հետազոտության մասնակիցներին խնդրել են գնահատել, թե որքան հրապուրիչ ու խելացի են նրանց թվում լուսանկարներում պատկերված մարդիկ, գրում է «Վոկրուգ սվետան»։

Հոգեբանները պարզել են, որ գիշերային անբավարար քնի հետեւանքով կոպերը կախվում են, իսկ բերանի գիծը ծռվում, ինչն ընկալվում է որպես դժգոհության նշան։ Քիչ քնածները փորձի մասնակիցների վրա պակաս խելացի մարդկանց տպավորություն են թողել։

Հետազոտողները եզրակացրել են, որ առողջ քունն ունակ է օգնել մարդկանց այն իրավիճակներում, երբ պետք է ավելի խելացի ու կիրթ թվալ։ Օրինակ կարեւոր քննությունների կամ հարցազրույցների ժամանակ՝ աշխատանքի ընդունվելիս։ Այնպես որ անքուն գիշեր անցկացնելու փոխարեն նման կարեւոր իրադարձություններից առաջ խորհուրդ է տրվում լավ քնել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ