News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մսից ուտեստներ պատրաստելու կարողությունը կարեւոր դեր է խաղացել մարդու էվոլյուցիայի գործընթացում:  Խարույկի վրա խորոված մսից պատրաստված սնունդը թույլ է տվել ազատվել խոշոր ատամներից եւ հզոր ծնոտներից եւ արդյունքում կապիկին մարդ է դարձրել:  

Հարվարդի համալսարանի ամերիկացի մասնագետները իրենց եզրակացություններն են ներկայացրել Nature ամսագրի նոր թողարկման մեջ ներկայացված հոդվածում: 

Հարցն այն է, որ մարդանման կապիկները, ինչպես նաեւ ավստրալոպիտեկները հում միսը, արմտիքը եւ բույսերը մանրացնելու համար շատ մեծ ատամներ ունեին եւ հզոր ծնոտներ: 

Համարվում է, որ ծնոտների չափերի համեմատական նվազման հետեւանքով հեշտացել է խոսքը եւ մեծացել է գանգատուփը: 

Գիտնականների կարծիքով, դա տեղի է ունեցել սննդի պատրաստման համար կրակի օգտագործման գործընթացում: Քանի որ խորոված միսն ավելի լավ էր ծամվում, հսկայական ատամներն անցյալում են մնացել, տեղեկացնում է  Informing-ը:

2 մլն տարի առաջ Homo erectus-ն արդեն ծամողական մկաններ ուներ եւ փոքրիկ ատամներ: Այսպիսով` մասնագետներ կարծում են, որ հենց խոհարարությունն է կապիկին մարդ դարձրել:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ