News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ խուսափում հասուն տարիքի համար խնայողություններ անել: Բոսթոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդկանց այդ մտքից հետ է պահում մահվան վախը, քանի որ շատերը համոզված են, որ մինչեւ խոր ծերություն չեն ապրի:

Գիտնականները մարդկանց բաժանել են երկու խմբի՝ նրանք, ովքեր հաճախ են մտածում մահվան մասին, եւ նրանք, ովքեր հրաժարվում են այդ մասին մտածել:

Յուրաքանչյուր մասնակից պետք է իրեն պատկերացներ 65 տարեկան հասակում եւ մտորեր, թե արդյոք ինքը պետք է գումար վճարի թոշակային ֆոնդին, որպեսզի ծերությունն ապրի ապահովված:

Արդյունքներն ուղղակի ապշեցուցիչ են եղել: Հարցվածների միայն 1 տոկոսն է մտադիր ֆինանսավորել իրենց ապագան, իսկ մյուսներն ուղղակի չեն ուզում մտածել, որ երբեւէ ծեր են լինելու, հայտնում է Informing-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ