News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգից Իսիդոր Հելֆ Քեմփբել եւ Ջոյմս Լին ամուսիններին զրկել են ծնողական իրավունքներից այն բանի համար, որ իրենց երեխաներին Ադոլֆ Հիտլեր եւ Արիական Ռասա են կոչել:

Բացահայտորեն նացիստական գաղափարների հետեւող զույգին սկսել են ճնշել 2008 թվականից, երբ իրենց որդու համար «Ծնունդդ շնորհավոր, Հիտլեր» գրությամբ տորթ են պատվիրել: Հրուշակագործները բողոքել են երեխաների պաշտպանության ծառայություն: Սոցիալական ծառայության աշխատակիցները հանդիպել են ծնողներին, երեխաների հետ նրանց վերաբերմունքի մեջ դատապարտելի ոչինչ չեն գտել, սակայն, ամեն դեպքում, նրանցից վերցրել են փոքրիկ Հիտլերին եւ Արիական Ռասային:

Ավելի ուշ ամերիկացիներին զրկել են ծնողական իրավունքներից: Երեխաների հոր խոսքով, պարզապես ինքը «սրբորեն հավատում է ռասայական զտմանը» եւ ոչ մի դեպքում չի ցանկացել ծաղրել սեփական երեխաներին:

Ըստ «Վեստիի», իրենց տեսակետներն աշխարհին բացատրելու համար զույգը «Meet The Hitlers» անվանումով վավերագրական ֆիլմ է նկարահանել, որը համացանցում հայտնվել է ապրիլի 5-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ