News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բրիտանացի նորապսակներ Ադամ եւ Ջոդի Դոբբերը թողել են աշխատանքն ու վաճառել տունը՝ աշխարհի շուրջ մեղրամսի ճամփորդության համար: Ամուսիններն ուղեւորության համար 25 հազար ֆունտ սթեռլինգ են ծախսել: Այս մասին գրում է  Gazeta-ն՝ վկայակոչելով The Sun-ը:

8 ասմվա ընթացքում Նոթինգեմշիրի բնակիչներն այցելել են ԱՄԷ, Ինդոնեզիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, ԱՄՆ, Բրազիլիա, Արգենտինա: Զույգը եղել է թանգարաններում, պատկերասրահներում, զբոսայգիներում, տեսարժան այլ վայրերում, ինչպես նաեւ մասնակցել արշավների եւ լողացել օվկիանոսներում:

Այս շաբաթ ամուսիններն ուղեւորվելու են Պերու, որտեղից էլ՝ Էկվադոր, Կոլումբիա, Գվատեմալա, Բելիզ եւ Մեքսիկա:

Բրիտանուհին նշել է, որ ճամփորդությունն ամրապնդել է ամուսնու հետ իր հարաբերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ