Ղազախստանի ոստիկանները հիշողությունը կորցրած կնոջն օգնել են 22 տարի անց գտնել ազգականներին:
66-ամյա կինը, որը 1990-ականներին առեւտրով զբաղվել, Կենտրոնական Ղազախստանի Կարագանդա քաղաքում հանցագործների զոհ է դարձել: Արդյունքում նա կորցրել է հիշողությունը եւ տարիներ շարունակ գոյատեւել պատահական աշխատանքով վաստակած գումարով:
Կարագանդայում նրան օթեւան է տվել մի թոշակառու, որն էլ նրա կյանքի ուղեկիցն է դարձել: Անցյալ տարվա հունվարին կինը դիմել է միգրացիոն ոստիկանություն՝ խնդրելով վերականգնել իր փաստաթղթերը:
Տվյալների բազայում լուսանկարներ դիտելիս նա արձագանքել է Ժամբիլսկի շրջանի մի բնակչի նկարին: «Հուզված որդու զանգը վերջ դրեց բազմամյա բաժանմանը, եւ տատիկը միանգամից վերագտավ իր երեխաներին ու թոռներին»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
Պարզվել է, որ կինը 6 երեխա ունի, որոնք երկար տարիներ փնտրել են անհետ կորած մորը:





























