News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արգենտինական Սան Կառլոս դե Բարիլոչե քաղաքում յուրաքանչյուր երեխայի ծնվելու առիթով ծառ կտնկեն: Քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել է այս որոշումը:

Նախագծի համաձայն, ծնողները կարող են ինքնուրույն ընտրել, թե ինչ ծառ պետք է տնկվի իրենց երեխայի ծննդյան պատվին: Ըստ ՏԱՍՍ-ի, միակ սահմանափակումն այն է, որ բույսը պետք է տեղական ֆլորայի ներկայացուցիչ լինի:

Տեղական առողջապահության նախարարության տվյալներով, ամեն տարի Սան Կառլոս դե Բարիլոչեում միջինը 2500 երեխա է լույս աշխարհ գալիս:

Նախաձեռնության հեղինակները հույս ունեն, որ այս միջոցը թույլ կտա վերականգնել վերջին տարիներին լրջորեն տուժած անտառները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ