Սյունիքի մարզի Գորիս քաղաքում այսօր համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ են: Ավագանու թեկնածուները 26-ն են:

Համայնքների խոշորացման արդյունքում Գորիս համայնքը ներառում է Ակներ, Վերիշեն, Հարթաշեն, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Քարահունջ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Աղբուլաղ, Վանանդ գյուղերը:

Գորիսի ղեկավարի ընտրություններում ընդամենը մեկ թեկնածու է առաջադրվել՝ գործող քաղաքապետ Վաչագան Ադունցը:

Թեեւ ընտրությունները նոր են սկսել, սակայն արդեն ընտրախախտումներ են գրանցվել: ԹԻՎ 37/6 ընտրատեղամասում վստահված անձը ցուցակների մոտ կանգնած վաղ առավոտից ուղղորդում է բոլոր մոտեցողներին: Հատ հատ ցուցակներում գտնոմ անուն ազգանուները եւ ուղղորդում տեղամաս: Հանձնաժողովի նախագահը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ընտրատեղամասում իրավիճակը վերահսկվում է, սակայն ընտրատեղամասից դուրս տեղի ունեցող իրադարձությունների համար պատասխանատվություն չեն կրում: