News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված  ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակը կրկին վատացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Սերոբ Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:

Փաստաբանը նշեց, որ Սերոբ Տեր-Պողոսյանին կրկնակի վիրահատության ենթարկելու կարիք կա, բայց հիվանդանոց տեղափոխելու կոնկրետ օր առայժմ չկա: Բանն այն է, որ  նրան վիրահատող բժիշկը գտնվում է արձակուրդում, պետք է վերադառնա արձակուրդից, որպեսզի դատապարտյալը բուժզզնություն անցնի եւ համապատասխան թղթաբանություններ կազմելուց հետո թույլտվություն ստանան քրեակատարողական հիմնարկից նրան հիվանդանոց տեղափոխելու:

Սերոբ Տեր-Պողոսյանն այժմ գտնվում է Հրազդան քրեակատորաղական հիմնարկում, պարբերաբար  քիմիաթերապիա է ընդունում:

Հիշեցնենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության համար: 70-ամյա գործարարը մեղադրվում է մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Դատական նիստերն ընթացել են դռնփակ, իսկ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում մեղադրողներ Արամ Ամիրզադյանն ու Հովսեփ Սարգսյանը դատարանից խնդրել էին Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: 15 տարին տվյալ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժն է:

Դրանից հետո մանկապիղծը հունվարի 26-ից վիրահատվելու նպատակով ՔԿՀ-ից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Նա երկու տարի առաջ ԱՄՆ-ում վիրահատվել էր հաստ աղիքի ուռուցքի հետ կապված, սակայն նույն հատվածում նորից գոյացություն էր առաջացել: Այս անգամ եւս Հայաստանում նրան վիրահատել են` հաստ աղիքի չարորակ ուռուցք ունենալու կապակցությամբ:  Սերոբ Տեր-Պողոսյանը փետրվարի 13-ի վիրահատությունից հետո մարտի 28-ի առավոտյան, վերջապես դուրս էր գրվել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ