Նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն, այսօր` հուլիսի 26-ին, ՀՀ Ոստիկանության շենքի առաջ հացադուլ է հայտարարել: Հիշեցնենք, որ վերջինս hունիսի 7-ին նախագահի նստավայրի առաջ ինքնահրկիզման փորձ էր կատարել:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մխիթար Ալումյանը, իր բողոքն այն է, որ 5 անչափահաս երեխաներ  ունի, որոնք առողջական խնդիրներ ունեն, նախագահականում եւ Ոստիկանությունում խոստացել են լուծել իր հավելավճարների եւ աշխատավարձի հարցը եւ դստեր բուժօգնության հարցը, բայց բազմաթիվ դիմումներից հետո միայն լուծվել է հաշմանդամ երեխաների բուժօգնության հարցը:

«Մինչ օրս չեմ կարողանում հետ ստանալ ոստիկանությունում արտաժամյա աշխատած 2,5 մլն դրամը, բայց 1,9 մլն-ն արդեն ստացել եմ: Նախագահականը նամակներս վերահասցեագրում է ոստիկանություն: Ոստիկանությունն էլ ասում է, թե մատյաններն ամեն տարի վերանում են եւ իրենք ապացույց չունեն, որ ես ծառայել եմ: Բայց ես պատճեներն էլ ունեմ»,- դժգոհեց նախկին ոստիկանը:

Ավելի ուշ, երբ փորձեցինք պարզել, թե նա ինչպես է վերջինս արդեն տեղում չէր: