News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ու Հայաստանի թատերական գործիչների միությունը ցավով տեղեկացնում են, որ երկարատև ու ծանր հիվանդությունից հետո վախճանվեց նոր սերնդի շնորհալի ներկայացուցիչներից մեկը՝ դերասանուհի Անի Սարգսյանը, ով գեղարվեստաթատերական ինստիտուտի՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի արվեստանոցն ավարտելուց հետո իր ճակատագիրը կապել էր Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի հետ:

Մոտ մեկ տասնյակ դերեր հասցրեց խաղալ դերասանուհին, նրան ճանաչում բերեցին նաև հեռուստասերիալները, որտեղ նա փորձեց ստեղծեց «ճակատագրական կանանց» կերպարներ: Թատրոնում հիշատակության են արժանի նրա Ադելան՝ «Բեռնարդան և նրա աղջիկները,», Օվսաննան՝ «Մուսա լեռան քառասուն օրը» , Նատոն՝ «Էլի մեկ զոհ» , Մելին` «Եզոպոս» և այլն: Սրանք բարդ հյուսվածքի դերեր էին, որոնք դերասանուհին խաղում էր ընդգծված արտահայտչականությամբ, նկատելի վարպետությամբ:

Հեռուստասերիալներից ամենանշանավորը «Եզրագծից այն կողմն» էր, որտեղ մինչև վերջերս դերասանուհին նկարահանվում էր Ինայի դերում…

Տպել
Ամենաշատ