«Նորվեգացի հրաձիգ» Անդերս Բրեյվիկին, ով ցանկություն է հայտնել քաղաքագիտություն ուսումնասիրել Օսլոյի համալսարանում, բուհ չեն ընդունել՝ դպրոցի մաթեմատիկայի քննությունը չհանձնելու պատճառով։

Բրեյվիկը ավարտական քննությունները չի հանձնել. դրանց միջոցով էլ տեղի ունենում բուհերի ընդունելությունը։ Ահաբեկչի փաստաբանը հաղորդել է, որ նա դեռ պետք է հանձնի մաթեմատիկայի քննություն, հաղորդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով The Local-ին։

Ինքը Բրեյվիկը հայտարարել է, որ դպրոցն ավարտելուց հետո սովորել է ինտերնետում՝ փոխարինելով համալսարանական 8 տարվա կրթությունը։