G20 անդամ 11 երկրներ պաշտպանում են Սիրիայի դեմ ԱՄՆ գործողությունները՝  նույիսկ առանց ՄԱԿ Անվտանգության խորհրդի մանդատի: Սանկտ-Պետերբուրգում կայացած վեհաժողովի արդյունքներով հայտարարության տեքստի ներքո ստորագրել են Ավստրալիան, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը, սեպտեմբերի 6-ին տարածել է Սպիտակ Տունը:

«Ստորագրած երկրները հետեւողականորեն պաշտպանում էին ՄԱԿ Անվտանգության Խորհրդի դաժան բանաձեւը՝ հաշվի առնելով, որ միջազգային արձագանքման ղեկավարությունը Անվտանգության Խորհրդի իրավասությունն է, բացի այդ ընդունում են, որ ԱԽ-ը շարունակում է  մնալ կաթվածահար վիճակում, ինչպես որ եղել է երկուսուկես տարվա ընթացքում: Աշխարհը չի կարող սպասել, մինչ չընդհատվող գործընթացները անհաջողությամբ ավարտվեն, որոնք կարող են հանգեցնել եւ՛ Սիրիայում աճող տառապանքների, եւ՛ միջազգային անկայունության»,- ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք պաշտպանում ենք Միացյալ Նահանգների եւ մյուս երկրների կողմից քիմիական զենքի կիրառումն արգելող ջանքերի գործադրումը»,- նշված է փաստաթղթում:

Տասնեմեկ երկրներ միջազգային հասարակության կողմից պահանջում են Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեմ դաժան արձագանք, ասվում է համատեղ հայտարարության մեջ: «Հանցանշանները ակնհայտ ցույց են տալիս, որ սիրիական կառավարությունն է պատասխանատու հարձակման համար», - ասվում է հայտարարության մեջ՝ Դամասկոսում օգոստոսի 21-ին քիմիական զենքի կիրառման վերաբերյալ:

«Մենք կոչ ենք անում միջազգային դաժան հաշվեհարդարի…որը հստակ ահազանգ կլիներ, որ նման վայրագությունները երբեք չեն կարող կրկնվել: Նրանք, ովքեր իրագործել են այդ հանցագործությունը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-ասվում է հայտարարության մեջ: