Եգիպտական «Մահմեդական-եղբայրներ» քաղաքական շարժումը ահաբեկչական խմբավորում է ճանաչվել: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի գործող վարչապետ Հազեմ ալ-Բեբլավին:
Հիշեցնենք, որ «Մահմեդական-եղբայրները» սատարում են պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Մուրսիին: Կազմակերպության գործությունն արգելվել է դատարանի կողմից, իսկ դրա ֆինանսական հոսքերը սառեցվել են Կահիրեի Թահրիր հրապարակում զանգվածային ելույթներից ու բախումներից հետո: Նշենք, որ մինչեւ վերջերս իսլամիստները Եգիպտոսի ամենակազմակերպված քաղաքական ուժերից էին:
Կազմակերպությունն ահաբեկչական է ճանաչվել Մանսուր քաղաքում տեղի ունեցած պայթյուններից հետո, որոնց զոհ էր դարձել 14 մարդ, ավելի քան 130-ը վիրավորվել էին:
Ըստ որում, հենց «Մահմեդական-եղբայրները» անմիջապես քննադատել էին Մանսուրի ահաբեկչությունը` այն վախկոտ կոչելով:





























