Հայաստանում անհրաժեշտ է ընդլայնել բարձրագույն տեխնիկական կրթությունը։ Այս մասին մայիսի 25-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ եթե հանրապետությունը ցանկանում է սեփական անօդաչու սարքերն արտադրել, պաշտապանական տեխնոլոգիաներ, արդյունաբերություն եւ էլեկտրոնիկա ունենալ, պետք է սկսել ուսանողական նստարանից։ Մինչդեռ հիմա բակալավրիատի մասնագիտությունների 70%-ը հումանիտար ուղղություններով է: «Պետպատվերի շրջանակում մենք ավելի շատ տեղեր կհատկացնենք բնական գիտություններին»,-հավելել է Մկրտչյանը։